Օլիմպիական խաղերում ադրբեջանցի մարզիկները հանդես կգան Շերվինոյի հեղինակած համազգեստներով

12:28 • 28.02.12

Ադրբեջանի առաջին տիկին, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան հանդիպում է ունեցել հայտնի իտալացի դիզայներ, «Էրմանո Շերվինո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Շերվինոյի հետ:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, հանդիպմանը քննարկվել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում Ադրբեջանի ազգային հավաքականի մարզազգեստի դիզայնի հարցը: Ալիևան նշել է, որ մարզազգեստները պետք է արտացոլեն Ադրբեջանի ազգային «կոլորիտն» ու դրոշի գույները:

Դիզայները նշել է, որ ինքն ու իր աշխատանքային խումբը կանեն հնարավորը, որպեսզի մարզազգեստները բարձր որակով պատրաստվեն: