Ծույլ աշակերտների պատճառով ուսուցիչները կհեռացվեն աշխատանքից
ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի սենատը օրինագիծ է ընդունել, համաձայն որի, հաստիքային կրճատումների դեպքում, ուսուցիչներին աշխատանքից հեռացնելու ժամանակ հաշվի կառնվեն նրանց աշակերտների առաջադիմությունը, տեղեկացնում է Associated Press-ը։
Օրինագիծը, որում խոսվում է «ժամանակավոր հեռացումների» մասին, ընդունվել է փետրվարի 27-ին` 36` կողմ, 26՝ դեմ հարաբերակցությամբ։
Նախաձեռնողներից մեկի խոսքերով՝ նոր օրինգծի շնորհիվ դպրոցներում կաշխատեն առավել արդյունավետ մասնագետները։
Մինչդեռ, դեմ արտահայտվողների կարծիքով՝ դպրոցների տնօրինությունը կարող է չարաշահել իրենց իրավունքները, ինչի արդյունքում ուսուցիչները կարող են հեռացվել աշխատանքից անձնական բնույթի պատճառներով։ Բացի այդ, կանխատեսվում է, որ հիմնականում կտուժեն առավել բարձր վարձատրվող և փորձառու ուսուցիչները։
Նահանգապետ Մարկ Դեյթոնը, ով մասնագիտությամբ ուսուցիչ է, դեռ չի հայտարարել, արդյոք կստորագրի՞ օրինագիծը, թե ոչ։
Ներկայում աշակերտների առաջադիմության լավ կամ վատ լինելու դեպքում արգելված է որևէ ուսուցչի հեռացումը դպրոցից։









