Շվեդուհին «դարձել» է Տեկիլա

14:50 • 28.02.12

Շվեդիայի 14-ամյա բնակչուհուն թույլատրել են կրել Տեկիլա անունը: Ostgota Correspondenten թերթը գրում է, որ երբ աղջիկը ծնվել է, նրա ծնողները որոշել են նրան տալ Տեկիլա անունը: Սակայն Շվեդիայի իշխանությունները մերժել են ծնողներին այդ հարցում, և նրանք ստիպված աղջկան գրանցել են Կիլա անվամբ:

Երբ լրացել է Կիլա Վիկինգեյլմի 14-ամյակը, նա նամակ է գրել երկրի հարկային գերատեսչությանը (այն զբաղվում է նաև երեխաների անունների գրանցման հարցերով), որտեղ բնութագրել է իրավիճակը:

Նա նշել է , որ իր ընկերներն ու հարազատներն իրեն Տեկիլա են անվանում, և որ դա իրեն չի հիշեցնում ալկոհոլային խմիչքի մասին և վիրավորական չէ, ինչից հետո Շվեդիայի հարկային ծառայությունը որոշել է աղջկան պաշտոնապես գրանցել Տեկիլա անվամբ: