Պետությունը պետք է ավելին անի հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման ուղղությամբ
Հազվադեպ հիվանդությունների միջազգային օրվա (Փետրվարի 29-ը) առիթով այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա-Քիշնև-Աստանա-Կիև տեսակամուրջի ժամանակ տարբեր երկրների մասնագետներn ասացին, որ պետությունը պետք է ավելի շատ միջոցներ տրամադրի հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման, դրանց ժամանակին հայտնաբերման և բուժման համար։
Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալիա Զդարավենկոն տեղեկացրեց, որ իրենց երկրում հեմոֆիլիայով տառապող բոլոր հիվանդները բուժվում են անվճար:
«Այս հիվանդությունների բուժման համար կարևոր է վաղ շրջանում դիագնոստիկա անցնելը: Այս հարցը դեռ լուծման կարիք ունի»,-ասաց նա։
ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությանն առընթեր հիվանդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունների խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Ժուլևը ևս կարևորեց վաղ շրջանում հիվանդների դիագնոստիկա անցնելու անհրաժեշտությունը:
«Դիագնոստիկան պետք է հասանելի լինի բոլորի համար, որպեսզի կարողանանք հայտնաբերել հիվանդներին երկրի ցանկացած ծայրում: Բայց խնդիրը միայն հայտնաբերելը չէ, պետք է մտածել նրանց հետագա ապրելակերպի մասին: Նրանք ավելի հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում»,- ասաց նա:
Երևանի պետական բժշկական համալսարանի գենետիկայի բջջաբանության ամբիոնի վարիչ, Թամարա Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում անվճար հետազոտվելու և բուժվելու հնարավորություն ունեն միայն մինև 7 տարեկան երեխաները:
«Մենք ոչ մի երեխայի ուշադրությունից դուրս չենք թողնում: Հայաստանում մինչև յոթ տարեկան գենետիկ հիվանդություններով տառապողները բուժվում են և հետազոտվում անվճար»,- ասաց նա:
Տեսակամուրջի վերջում մասնագետները ցավով նշեցին, որ դեռևս ԱՊՀ երկրների միջև չկա կայուն համագործակցություն և անհրաժեշտ է աշխատանքներ տանել ադ ուղղությամբ։









