Վթար ձևակերպողներն իրենք են վթարի ենթարկվել
Ռուսաստանում` Պրիմորսկիի երկրամասում, մի մեքենայի վարորդն արագության տակ վրաերթի է ենթարկել մեկ այլ վթարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ու շտապ օգնության ծառայության աշխատակիցներին:
Ինչպես հաղորդում է vz.ru-ն, վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, երկուսը` ոստիկաններ: Ողջ է մնացել միայն շտապ օգնության բժիշկը, որի կյանքի համար բժիշկները պայքարում են:
Վթարի մեղավորը ձերբակալվել է: Նրան սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում:









