«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղային հարկից բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

11:30 • 29.02.12

Փետրվարի 28-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցում գտնվող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նկուղային հարկից բերման են ենթարկել 50-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 5,7 գրամ դեղնականաչավուն զանգված: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: