Ավստրալիայի իշխանությունները հնարավոր է ներողություն խնդրեն տասնյակ հազարավոր կանանցից
Ավստրալիայի սենատն այսօր կարող է խորհուրդ տալ կառավարությանը պաշտոնապես ներողություն խնդրել տասնյակ հազարավոր կանանցից, որոնց 1960-70-ական թվականներին ստիպել են հրաժարվել իրենց երեխաներից:
Այդ ժամանակաշրջանում արտամուսնական կապից երեխաներ ունենալը անթույլատրելի էր համարվում, այդ իսկ պատճառով չամուսնացած բազմաթիվ կանանց ստիպում էին նորածիններից հրաժարվել և տալ որդեգրման:
Խորհրդարանական հանձնաժողովի անցկացրած հետաքննության ժամանակ պարզվել է, որ չինովնիկները երբեմն երիտասարդ կանանց ստիպել են ստորագրել համապատասխան փաստաթղթերը` նրանց տալով ուժեղ հոգեմետ դեղամիջոցներ:









