ԼՂՀ նախագահը մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» ֆիլմի շնորհանդեսին

18:57 • 29.02.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 29-ին մասնակցել է «Ղարաբաղ` թաքնված գանձ» տեսաֆիլմի շնորհանդեսին, որը նկարահանվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատվերով:

Ըստ ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ Բակո Սահակյանը կարևորել է նման ֆիլմերի ստեղծումը` այն համարելով լավ հնարավորություն ինչպես Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու, այնպես էլ երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման տեսանկյունից: