ԼՂ նախագահը խորհրդակցություն է անցկացրել բանակի բարձրաստիճան սպայակազմի հետ

11:54 • 29.02.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին խորհրդակցություն է հրավիրել Պաշտպանության Բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինությանը, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր: