Նիկոլա Սարկոզիի հասցեին մահվան սպառնալիքներ հնչեցրած քաղաքացին ձերբակալված է

21:46 • 29.02.12

Ձերբակալված է այն տղամարդը, որը ավելի քան 10 անգամ զանգահարել էր Բորդոյի ոստիկանության բաժանմունք և Ֆրանսիայի նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել ու ասել, թե կլորիկ գումար է ստացել Սարկոզիին սպանելու համար: Le Figaro պարբերականը նշում է, որ 45-ամյա տղամարդը ոստիկանությանը արդեն ծանոթ է բռնության ակտերով, գողությամբ և վիրավորանքներով: Նա ձերբակալության ընթացքում ևս չափազանց ագրեսիվ է եղել:


Նշենք, որ Ֆրանսիայի գործող նախագահը, որը նաև ապագա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել, շաբաթ օրը` մարտի 3-ին Բորդոյում հանդիպում է ունենալու իր կողմնակիցների հետ: