Բորդոյի բնակիչը սպառնացել է Նիկոլա Սարկոզիին
Ֆրանսիայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ ոստիկանությունը հետաքննում է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի վրա հարձակում գործելու մասին սպառնալիքները:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ` Բորդոյի ոստիկանության բաժանմունք ավելի քան 10 անգամ մի տղամարդ է զանգահարել և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նախագահի հասցեին և նշել, որ նա կլորիկ գումար է ստացել` մահափորձն իրականացնելու համար:
Հավելենք, որ շաբաթ օրը Սարկոզին Բորդոյում իր կողմնակիցների հետ հանդիպում է ունենալու:









