41-ամյա բրազիլացին Ջեք Նիքոլսոնի փասըտաթղթով փորձել է տիրանալ նրա փողերին

19:10 • 29.02.12

Բրազիլիայի հյուսիսարևելյան Ռեսիֆե քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի բնակիչ Ռիկարդո Սերժիու Ֆրեիրե դե Բարրուշին, ով կեղծ պաստաթղթեր պատրաստելով փորձել է տիրանալ աշխարհահռչակ դերասան Ջեք Նիքոլսոնի փողերին, տեղեկացնում է CNN-ը:

Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ իրենց հաջողվել է հեշտությամբ կանխել հանցագործի գործողությունները, քանի որ 41-ամյա Բարրուշը ընդհանրապես նման չի եղել 74-ամյս օսկարակիր դերասանին:

Ձերբակալման ժամանակ Բարրուշի մոտ հայտնաբերվել է ինքնությունը հաստատող 6 փաստաթուղթ, կրեդիտ և այլ տեսակի քարտեր: