«Մահացած» չինուհին հուղարկավորությունից մեկ օր առաջ վեր է կացել դագաղից ու գնացել սնվելու

13:45 • 29.02.12

Արտառոց դեպք Չինաստանում: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, դագաղում վեց օր անցկացրած 95-ամյա Լի Սյուֆենը հուղարկավորությունից մեկ օր առաջ վեր է կացել ու գնացել խոհանոց` սնվելու:

Ինչպես գրում է չինական «Շանհայ դեյլի» թերթը, միայնակ տարեց կնոջը խնամել է նրա հարևանը: Վերջինս փետրվարի 17-ին այցելելով կնոջը` հայտնաբերել է նրան մահացած վիճակում: Հուղարկավորությունը նշանակված է եղել փետրվարի 24-ին: Սակայն մեկ օր առաջ նույն հարևանը մտել է «մահացած» կնոջ տուն և հայտնաբերել դագաղը դատարկ:

«Ինչո՞ւ եք դուք ինձ դագաղը դրել: Ես շատ սոված եմ և նախաճաշ եմ պատրաստում», - խոհանոցից բացականչել է «մահացածը»:

Թե ինչպիսին էր հարևանի զարմանքը, մնում է միայն ենթադրել:

«Շանհայ դեյլի»-ի համաձայն` բժիշկները հետագայում պարզել են, որ կինը վեց օր կոմայի մեջ է գտնվել` գլխի վնասվածքի պատճառով, որը ստացել էր ընկնելու հետևանքով: