Կիպրոսը և Իսրայելը չեն պատրաստվում կզղում իսրայելական ռազմաբազաներ հիմնել
Կիպրոսի պաշտպանության նախարար Դմիտրիս Իլիադիսը կտրականապես հերքել է այն լուրերը, թե Կիպրոսի և Իսրայելի միջև կղզու հարավում ռազմական բազայի հիմնելու վերաբերյալ գաղտնի բանակցություններ են ընթանում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Մասնավորապես նման լուր էր հաղորդել թուրք-կիպրական համայնքի առաջնորդ Դերվիշ Էրօղլուն, որը թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ բանակցություններըն արդեն մեկնարկել են:
Թուրքական ԶԼՄ-ները, իրենց հերթին նշում են, որ նման բազայի խնդիրը պմետք է վերջերս կզու ափերի մոտ հայտնաբերված նավթագազային պաշարների հետախուզման աշխատանքների անվտանգության ապահովումը դառնա:
«Մենք բազմիցս բացատրել են, որ նման հարց Իսրայելի կառավարության կողմից չի դրվել և չի քննարկվել ոչ իմ Իսրայել այցի, ոչ Իսրայելի վարչապետի՝ վերջերս Կիպրոս կատարած այցի ընթացքում»,– հայտարարել է Իլիադիսը։
Կիպրոսի ՊՆ-ի ղեկավարի խոսքով` երկու ընդանուր շահեր ունեցող երկրների միջև համագործակցությունը բնական է` հատկապես արագ փոփոխվող տարածաշրջանին պայմաններում:
«Մեր համագործակցությունը որևէ երկրի դեմ չէ: Դա փոխգործակցություն է, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և ուղղված է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության զարգացմանը: Այն բաց է նաև այլ երկրների համար` այդ թվում և Թուրքիայի: Եթե այն իր ներդրումն ունենա ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի շրջանակներում կիպրական խնդրի լուծման շուրջ և միջազգային իրավունքի չափանիշները պահպանի»,- ասել է նախարարը:









