Ուդմուրտ բժիշկը ծեծել է գործընկերոջը` իր հմտություններին կասկածելու համար

19:05 • 29.02.12

Իժևսկի հիվանդանոցի բաժանմունքներից մեկի պետը ձերբակալվել է իր նախկին գործընկերոջը մահացու ծեծելու կասկածանքով:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հետաքննության վարկածով` պետն ու իր նախկին գործընկերն ալկոհոլային խմիչք են օգտագործել հենց աշխատավայրում, այնուհետև վիճաբանություն սկսել, քանի որ նախկին գործընկերը սկսել է կասկածել պետի մասնագիտական հմտությունների վրա:

Արդյունքում` վիրավորված բժիշկը ծեծել է իրեն «նեղացնողին»` կոտրելով նրա կողերն ու վնասելով ներքին օրգանները: Ստացած վնասվածքներից նա մահացել է:

Հետաքննությունը նշում է, որ հանգուցյալն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել և հիվանդանոց է այցելել` անալիզների պատասխաններն իմանալու համար: