Հայաստանն էլեկտրոնային առևտուրը զարգացնելու կարիք ունի
Հայաստանը էլեկտորնային առևտուրը զարգացնելու կարիք ունի, իսկ դա հնարավոր կլինի լավագույնս իրականացնել «Էլեկտրոնային առևտրի բնագավռում պետական քաղաքականության և իրավական դաշտի բարեփոխումներ» ծրագրի շնորհիվ:
Էլեկրոնային առևտրի ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման համար ծրագրով առաջ քաշած առաջարկներն այսօր ամփոփեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը:
Կարեն Վարդնայանը նախ խոսեց այն ուղղությունների մասին, որոնք Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել: «Հայաստանն էլեկտրոնային առևտրի իրականացման երեք ուղղության կարիք ունի. առաջինը՝ Հայաստանի ներսում առևտուրը, որը կարող է փոխել շրջանների հետ կապը՝ մեծացնելով ներքին առևտրի ծավալները: Այնուհետև արտահանումն է երկրից՝ շեշտադրելով ձեռագործական, փոքր ծավալի արտադրությունը, ինչպես նաև ապրանքի ներմուծումը դեպի Հայաստան, որի միջոցով անհարկի մոնոպոլ շուկաններն արդեն չեն կարող այդ մոնոպոլ վիճակը երկար պահպանեն»,- ասաց ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենը:
Ըստ նրա` խնդիրն այն է, որ առևտուրը Հայաստանում բավականին լավ է առանձին ֆիզիկական ձևակերպմամբ, այսինքն որտեղ է գտնվում խանութը, ով է իրականացնում վաճառաքն ու առևտուրը, սակայն էլեկտրոնային տարբերակը ներմուծման և արտահանման դեպքում այլ սխեմա է պահանջում:
«Այս դեպքում գործ ունենք սուրհանդակային առևտրևրի հետ, ուստի էլեկրոնային առևտրի սահմանումները պետք է հստակ տալ, որպեսզի տնտեսվարող սուբյեկները խնդիր չունենան»,-նշեց նա:
Մեկ այլ խնդիր էլ ըստ նրա վերաբերում է վճարահաշվարկային համակարգերին: «Այստեղ մենք ավելի շատ դրսի թողարկած քարտերով առևտուր անելու հնարավորություն պետք է ստեղծենք, որպեսզի կարողանան նաև մեր ապրանքնները գնել»,- բացատրեց նա:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն իր հերթին ներկայացրեց ծրագրով առաջ քաշված առաջարկներն ու լուծումները, որոնք մասնավորպես վերաբերում են օրենսդրական, մաքսային, հարկային և վճարահաշվարկային խնդիրներին:
«Երբ դու էլեկտրոնային տարբերակով առևտուր ես անում, անձամբ ապրանքը չես ստուգում, չես տեսնում, մինչդեռ գորածարքն իրականացնելուց հետո հնարավոր է, որ այն քեզ չի բավարարում, ուստի այս պարագայում նույնպես պետք են ճշգրտող փաստաթղթեր ունենալ»,-ասաց նա:
Դանիելյանի խոսքով՝ միայն անցյալ տարի 978.000 վճարային քարտի միջոցով 740 մլդ դրամի գործարք է իրականացվել: Նա հույս հայտնեց, որ ծավալները ծրագրի ներմուծման պարագայում կհասնեն մինչև 100 մլն դոլարի սահմանին: «Այսօր այս ոլորտում կա կայուն աճի դինամիկա, որը հասնում է 30-40%-ի: Եթե ենթակառուցվածքը կառուցենք, ապա աճի տեմպերն ավելի զգալի կլինեն: Հույս ունենք, որ մենք խոսում ենք ոչ թե մի քանի տարիների մասին, այլ որ այն կսկսի գործել մեկ տարուց»,- նշեց Վահե Դանիելյանը:









