Եգիպտոսում ձերբակալվել է «Ալ Քաիդայի» ժամանակավոր ղեկավարը
«Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի ժամանակավոր ղեկավար Սեյֆ ալ Ադելը ձերբակալվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանում: Պակիստանից ժամանած ալ Ադելին սահմանապահները ձերբակալել են ժամանումից անմիջապես հետո:
Հավելենք, որ եգիպտացի հատուկջոկատային նախկին սպան ահաբեկչական ցանցի ժամանակավոր ղեկավար էր դարձել 2011 թ.-ի մայիսին, գրում է newsru.com-ը:









