ԵՄ երկրները իրենց դեսպաններին հետ են կանչում Բելառուսից

09:22 • 29.02.12

Եվրամիության անդամ երկրները համաձայնության են եկել Բելառուսից իրենց դեսպանների հետկանչի հարցում` ի պատասխան Մինսկի կողմից ԵՄ-ում մշտական ներկայացուցչի և Լեհաստանում դեսպանի հետ կանչմանը, գրում է Reuters-ը:

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը հայտարարել է, որ Բելառուսի որոշումը համարվում է «թշնամական գործողություն»:

Բելառուսի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բելառուսը հետ է կանչել Լեհաստանում իր դեսպանին և ԵՄ-ում մշտական ներկայացուցչին` ի պատասխան Եվրոպական միության ընդլայնած պատժամիջոցների, հավելելով, որ երկիր մուտք գործելը արգելված կլինի Եվրամիության բոլոր պաշտոնյաների համար, ովքեր նպաստել են պատժամիջոցների կիրառմանը: