Անգելա Մերկելի հեղինակությունը ռեկորդային բարձր է. Stern

15:22 • 29.02.12

Գերմանական Stern պարբերականի անցկացրած հարցման համաձայն` երկրի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը վերջին երկու տարում հասել է գագաթնակետին:

Հարցման համաձայն Մերկելը 100 բալից 64-ն է հավաքել, ինչը 2 բալով ավելի է, քան անցած տարվա դեկտեմբերին:

Մասնագետները նշում են, որ Մերկելին հաջողվել է լրացուցիչ հարգանքի արժանանալ` եվրագոտում սպասվող ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշման շնորհիվ: