Գվատեմալայում փրկարար ուղղաթիռ է կործանվել. 10 զոհ

10:34 • 29.02.12

Գվատեմալայում ռազմաօդային ուժերի ուղղաթիռ է կործանվել: Նախնական տվյալով` բոլոր ուղևորները զոհվել են, գրում է Associated Press-ը:

Ուղղաթիռում գտնվել է երկու օդաչու և 8 զինծառայող: Ենթադրվում է, որ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել:

Դեպքը պատահել է լեռնային հատվածում, որոշ տվյալներով`ուղղաթիռը օդ էր բարձրացել` մեկ այլ ուղղաթիռի կործանման մասին տեղեկությունները ճշտելու համար: Արդյունքում, օդաչուն իսկապես գտել է նախորդ վթարի վայրը և նույնսիկ հացրել է տարհանել երեք տուժածի, սակայն վերադառնալիս վթարի է ենթարկվել: