Ես միշտ մեծամասնականով եմ առաջադրվել. Հակոբ Հակոբյան

10:23 • 29.02.12

Թիվ 24 ընտրատեղամասից գործող պատգամավոր, ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը կառաջադրվի նույն ընտրատարածքում և այստեղ նրան աջակցում է իշխող կուսակցությունը: Այս մասին լուրը Tert.am –ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց Հակոբ Հակոբյանը:

Tert.am –ի այն հարցին, թե չի՞ համարում, որ կուսակցությունը մեծամասնական կարգով ընտրատեղամասեր է « ուղարկում» նրանց, ում ուզում է «ցրել», Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ում ոնց, բայց որ դա ինձ չի վերաբերում հաստատ է, քանի որ ես միշտ մեծամասնական ընտրակարգով եմ առաջադրվել»: