Հայտնաբերվել են հետախուզվողներ Արթուր Բաբայանը և Սասուն Պետրոսյանը
Փետրվարի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Ներքին Շենգավիթ թաղամասից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արթուր Բաբայանին, որը 2011 թ. սեպտեմբերի 15-ից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի կողմից հետախուզվում էր թանկարժեք մետաղների և քարերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը, որի մեկ այլ հաղորդագրության համձայն էլ փետրվարի 28-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սասուն Պետրոսյանին որը 2006 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:









