Խոդորկովսկին ընդդիմությանը նախազգուշացնում է բացառել Կրեմլը գրոհելու տիպի արմատական սցենարները

21:21 • 29.02.12

ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հրապարակել է «փետրվարյան» թեզիսները «Ինչպե՞ս Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել» վերնագրով: Խոդորկովսկու մամուլի կենտրոնի կայքում հրապարակված Հոդվածի տեքստը ներառում է 7 խնդրի «Բոլոտնայա հրապարակի համար»:

Խոդորկովսկին գրում է.«Ընդդիմության առաջնահերթ խնդիրների թվում, որոնց լուծումը խելամիտ պատմական հեռանկարում հնարավորություն կտար իշխանության հասնել, Կրեմլը գրոհելու տարբերակի նման արմատական սցենարների հնարավորության բացառումն է: Նման արմատական սցենարների առաջնորդողներ կարող են դառնալ մի քանի հազար կիսաարհեստավարժ քաղաքական ակտիվիստներ, ներառյալ արհեստավարժ սադրիչները, բայց ոչ ավելին», - համարում է Խոդորկովսկին:

«Եթե նման սցենար գործարկվի, վարկաբեկված կլինի ինչպես զանգվածային բողոքի ամբողջ գաղափարը, այնպես էլ իշխանությունից հետևողական ոչուժային ճնշման ներքո զիջումներ կորզելու մեխանիզմը», - գրում է Խոդորկովսկին և մատնանշում, որ ուժային ճանապարհը պուտինյան շրջապատի արմատականների երազանքն է: