ՄԱԿ–ը միանում է ԲՀԿ–ին

14:27 • 29.02.12

Այսօր Կառավարության նիստերի դահլիճում կայացած 8-րդ համագումարում «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին միանալու և ընդհանուր համամասնական ցուցակով հանդես գալու՝ ՄԱԿ–ի ղեկավարության որոշման մասին։ Մինչ այս որոշման մասին հայտարարությունը իր ելույթը ընդհատեց՝ դիմավորելու նիստերի դահլիճ ժամանած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրան ուղեկցող կուսակցության ներկայացուցիչներին, որոնց թվում էր նաև կուսակցության շարքերը վերջերս համալրած Վարդան Օսկանյանը։

Դահլիճը ոտնկայս ծափահարություններով դիմավորեց ԲՀԿ–ի առաջնորդին, ով ելույթ ունենալով ողջունեց ՄԱԿ–ի որոշումը և համոզվածություն հայտնեց, որ կարող են միասին իրականացնել իրենց բոլոր նպատակները։ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ ՄԱԿ–ն իր այս քայլով համալրում է Բարգավաճ Հայաստանի մեծ ընտանիքը։ «Հավատքը, որ կա հանրության մեջ մենք պետք է կարողանանք ոչ միայն կյանքի կոչել, այլ կրկնապատկել միասին։ Ժողովուրդը պետք է իմանա, որ իր քվեն պարտադիր է և տեղ է հասնելու»,– իր ելույթում Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս նաև հույս հայտնեց, որՄԱԿ–ի հետ միասին ուս–ուսի տված կարող են իրականացնել իրենց ծրագրերը։