Բենզին, ապա ծխախոտ. ամերիկացու զավեշտալի մահը
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի, Հեյվլոք քաղաքի բնակիչ 43-ամյա Հարի Ալլեն Բենինգը սխալմամբ բենզին է խմել, որից հետո ծխել է, տեղեկացնում է Huffington Post-ը:
Ոստիկանության տվյալներով` երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 22:00-ին, 911 փրկարար ծառայության գրասենյակ ահազանգ է հնչել:
Նշվում է, որ Բենինգը ցանկացել է ալկոհոլ խմել, սակայն շփոտելով վերցրել է բենզինով լի շիշն ու խմել: Մի քանի կաթիլ թափվել է նաև նրա շապիկին: Որից հետո տղամարդը դուրս է եկել փողոց զբոսնելու: Մոռանալով, որ քիչ առաջ բենզին է խմել, վառել է ծխախոտը:
Ծանր այրվածքներով նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:









