Ռուսաստանում մանկապիղծներին կամորձատեն
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն օրենք է ստորագրել, համաձայն որի` 14 տարեկանից փոքր երեխաներին սեռական բռնության ենթարկած մանկապիղծներին սպառնում է քիմիական ամորձատումից մինչև ցմահ ազատազրկում:Այս մասին նշվում է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է vz. ru-ն, անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների պատասխանատվությունը խստացնելու նպատակով` ՌԴ Քրեական օրենսգրքում ու առանձին օրենսդրական ակտերում փոփոխությունները Պետդումայի կողմից ընդունվել էին փետրվարի 7-ին:
Փետրվարի 22-ին դրանք հավանության էր արժանացրել Դաշնային խորհուրդը:









