Միթ Ռոմնին հաղթում է Միչիգանի ու Արիզոնայի փրայմերիզում

10:22 • 29.02.12

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, նախնական տվյալներով, հաղթում է Միչիգանի ու Արիզոնայի նահանգներում անցկացված հանրապետական փրայմերիզում: Ինչպես հաղորդում է CNN-ը, Միչիգանում 70% ձայների հաշվարկից հետո Ռոմնիի օգտին քվեարկել է ընտրողների 42%-ը, իսկ նրա մրցակից Ռիկ Սանտորումի օգտին` 37%-ը:

Bloomberg-ի համաձայն` Արիզոնայում 49% ձայների հաշվարկից հետո Ռոմնին ունի 42% քվե, իսկ նրա մրցակիցը` 25%:

Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն` Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածության հավակնորդներ Ռոմնին ու Սանտորումը մոտավորապես ունեն ընտրողների հավասար աջակցությունը:

Նշենք, որ փետրվարի կեսերին Հանրապետական կուսակցության «փրայմերիզում» նախկին սենատոր Սանտորումի օգտին պատրաստ էին իրենց ձայնը տալ 30% ընտրող, իսկ նախկին նահանգապետի օգտին` 28%-ը: