«Լոնդոն 2012» Օլիմպիադան կբացի Եղիսաբեթ II թագուհին

22:36 • 29.02.12

Միացյալ Թագավորության թագուհի Ելիզավետա 2-րդը և նրա ամուսինը հուլիսի 27-ին կբացեն Օլիմպիադա-2012-ը Լոնդոնում` ասվում է Բուքինհեմյան պալատի այսօր հրապարակված հայտարարության մեջ:

Հանդիսավոր արարողությունը կկայանա 2012-ի Օլիմպիական խաղերի գլխավոր արենայում` Լոնդոնի արևելյան Սթրատֆորդ շրջանում: Մարզասրահը 80 հազար հանդիսատեսի համար է:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի խոսքերով, նման արարողությունը, Ելիզավետա երկրորդի գահակալության հոբելյանի հետ միասին, բրիտանացիներին հնարավորություն կտա նախ հիշել Մեծ Բրիտանիայի փառահեղ անցյալը և նրա դեպի ժողովրդավարական կայունություն անցած պատմական ընթացքը, այնուհետև ամբողջ մոլորակին ցույց կտա երկրի թափանցիկությունը դեպի նոր, փայլուն ապագա ճանապարհին, իր ուժերի վրա վստահությունն ու երկրի նոր` ժամանակակից կերպարի հաստատումը: