Հայ փրկարարները կպարգևատրվեն հղի կնոջն օգնություն ցուցաբերելու համար

10:31 • 29.02.12

Այսօր, ժամը 11.30-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կպարգևատրի 8 հրշեջ–փրկարարի, որոնք փետրվարի 21-ին Արագածոտնի մարզում հղի կնոջն օգնության էին հասել և ձյան միջով նրան պատգարակով հասցրել մինչև շտապօգնության մեքենա՝ ոտքով անցնելով 6 կմ տարածք։

Հրշեջ-փրկարարներին իր դրամական աջակցության առաջարկ է արել նաև իրանահայ մի գործարար, ով չէր ցանկացել նշել իր անունը, սակայն նա նույնպես հրավիրվել է նախարարություն։