ԵՄ բոլոր երկրները Մինսկից հետ կկանչեն իրենց դեսպաններին
Եվրոպական Միության բոլոր երկրների դեսպանները Մինսկից հետ կկանչվեն կապված Բելառուսի կողմից ԵՄ-ի և Լեհաստանի դեսպաններին արտաքսելու հետ, հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեսպաններին հետկանչման որոշումը կայացվել է երեքշաբթի երեկոյան` եվրոպական դիվանագետների խորհրդակցության ընթացքում: Նրանք նաև որոշել են, որ ԵՄ երկրներում Բելառուսի դեսպաններին անհրաժեշտ է բողոքի նոտաներ ներկայացնել:
Ավելի վաղ` երեքշաբթի, ԵՄ–ը հայտարարել էր Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին:









