Հայաստանում փակ է Սելիմի լեռնանցքը, կան դժվարանացելի ճանապարհներ

10:11 • 29.02.12

Փետրվարի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը` Գեղարքունիքի մարզի հատվածում:

Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ դժվարանցանելի է Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհը:
ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունն իրականացվում են «ՃՇՇ»-ների և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: