«Ձյան ծանրությունից» փլուզվել է Սևանի փողոցի թիվ 70 տան տանիքը
Փետրվարի 28-ին, ժամը 10:30-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Սևանի փողոցի թիվ 70 տան տանիքը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ժամը 10:45-ին դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական գնահատման` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքին կուտակված ձյան շերտի ծանրությունը. տուժածներ չկան:
Վնասի չափերը ճշտելու համար կազմվել է հանձնաժողով:









