Մեծ Բրիտանիան մայիսին կտոնի սենդվիչի 250-ամյակը

17:45 • 29.02.12

Մեծ Բրիտանիայում 2012 թ.-ի մայիսի 12-13-ը կանցկացվի բուտերբրոդի ստեղծման 250-րդ տարելիցը, գրում է VisitBritain-ը:

Տոնը կնշվի Քենտ դքսության Սենդվիչ քաղաքում:

Լեգենդի համաձայն, Սենդվիչյան չորրորդ դուքս Ջոն Մոնտագոն խաղամոլ է եղել: Մի անգամ նա աղախնին առաջարկել է միսը դնել հացի երկու կտորների մեջտեղում, որ ինքը չընդհատվի թղթախաղից: Ընկերները գնահատել են դուքսի գաղափարն ու սկսել են իրենց համար էլ պատվիրել: Այսպես, ժամանակի ընթացքում սենդվիչը լայն տարածում է ստացել Մեծ Բրիտանիայում:

Սենդվիչի տոնի ժամանակ մասնակիցները կհագնեն հատուկ կոստյումներ, կհնչի երաժշտություն, նախատեսված են թատերական ներկայացումներ` բուտերբրոդի ստեղծման վերաբերյալ, կանցկացվի նաև սենդվիչի մրցույթ, որի ժամանակ հյուրերին կառաջարկվի ստեղծել ուտեստի իրենց սեփական տեսակը:

Այս արարաղությունը համարվում է Սենդվիչի ազգային շաբաթի մի մասը, որն այս տարի կանցկացվի մայիսի 9-15-ը: