Ամերիկացի զինվորականը ուզում էր աղջիկ բռնաբարեր, սակայն ժամանակավորապես կորցրեց խոսելու ունակությունը

13:56 • 29.02.12

Ամերիկացի զինվորականը շաբաթ օրը հարձակվելով մի 17-ամյա մի աղջկա վրա փորձել է բնաբարել նրան, տեղեկացնում է Shinbow-ն:

Փոխգնդպետ Լեոնարդ Հլաթի խոսքերով` գինովցած զինվորականը, ում անունը չի նշվում, զենքով սպառնացել է աղջկան, որից հետո բռնի ուժ գործադրելով մերկացրել է:

«Բռնաբարության ընթացքում, երբ զինվորականը փորձել է համբուրել աղջկան, նա կծել է վերջինի լեզուն»,- ասել է Հլաթը, հավելելով, որ ուժեղ ցավից զինվորականը ընկրկել է, իսկ աղջիկը փախել:

Ամենազավեշտալին այն է, որ ձերբակալված զինվորականը, լեզվի ցավի պատճառով այժմ չի կարողանում բանավոր ցուցմունց տալ: