Թումանյան-Լորուտ ճանապարհին վարորդը բախվել է ծառին և մահացել

11:19 • 29.02.12

Փետրվարի 28-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան Թումանյան-Լորուտ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառերին: Պատահարի հետևանքով վարորդը՝ Լորուտ գյուղի բնակիչ, 1961 թ. ծնված Վաչիկ Խառատյանը, տեղում մահացել է:Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունց։ Կատարվում է քննություն: