Արագածոտնում ձնաբքի մեջ էին խցանվել 20 ավտոմեքենա
Փետրվարի 29-ին` ժամը 12.58-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ալագյազ ավտոճա¬նա¬պար¬հին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, ձնակույտի մեջ արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության՝ «Հովհաննես Մարտիրոսյան Ճանշին» ՍՊԸ-ի ուժերով ճանապարհի նշված հատվածը մաքրվել է, երթևեկությունը վերականգնվել, իսկ արգելափակված ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:









