Ուկրաինայում ինքնահրկիզված տղամարդու երեխային մահացած են գտել

11:19 • 01.03.12

Օրերս Ուկրաինայի բնակիչ Միխայիլ Տերբանը ինքնահրկիզվել էր այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ փորձել էր գտնել իր 5-ամյա որդուն, սակայն ապարդյուն:

Երեկ երեկոյան ոստիկաններին հաջողվել է գտնել երեխայի այրված դին: Իրավապահները չեն բացառում, որ հայրը նախապես այրել է երեխային, որից հետո իրեն, տեղեկացնում է Life News-ը:

«Երեխայի մարմնի վրա բռնության հետքեր կան, մենք ենթադրում ենք, որ սա սպանություն է»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:

Այժմ ոստիկանները հարցաքննում են երեխայի խորդ մորն ու Միխայիլի քաղաքացիական կնոջը:

Հիշեցնենք, որ երեխան կորել էր փետրվարի 21-ին: Նա ի ծնե հաշմանդամ էր: