Սահմանադրական խորհրդի որոշումը փաստում է «հիշատակի օրենքների ավարտը». Խորհրդի նախկին ղեկավար
Nouvelle d’Armenie-ն հրապարակել է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախկին նախագահի Ռոբեր Բադինտիեի տեսակետը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:
«Խորհրդարանի խնդիրը չէ որոշել պատմությունը, դա պատմաբանների խնդիրն է: Բոլոր սրբագրումները, ցեղասպանության մասին բոլոր վիճաբանություններն ինքնին զզվելի են, բայց մենք չենք կարող խորհրդարանին շնորհել այնպիսի լիազորություններ, որոնք նա չունի: Սահմանադրական խորհրդի այս որոշումը փաստում է «հիշատակի օրենքների ավարտը», բայց բնականաբար հայկական համայնքները կարող են պահանջել դատական ատյաններին ճանաչել Հայոց Ցեղասպանության փաստը», - ասել է Բադինտիեն:
Միաժամանակ, Սարսելի Սոցիալիստական կուսակցության փոխքաղաքապետ Ֆրանսուա Պուպոնին նշել է, որ. «Եթե ես ճանաչեի այդ որոշման օրինականությունը, այն հակասահմանադրական ճանաչվելու դեպքում ես կափսոսայի և կցավեի հայկական համայնքի համար: Ես միաժամանակ զարմանում են Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման համար, որը սահմանադրականության գերակա հարց է դարձել: Ինձ համար անընդունելի է, որ կարող է անհավասարություն լինել Ֆրանսիայի կողմից ճանաչված երկու ցեղասպանությունների միջև` հայերի և հոլոքոստի: Մտավախություն ունեմ, որ այսուհետ մեր երկրում կունենանք իրավական անորոշություն»:









