Օբաման տոնական ընդունելություն է կազմակերպել` Իրաքի պատերազմի վետերանների համար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, կնոջ` Միշել Օբամայի հետ Սպիտակ տանը տոնական ընդունելություն են կազմակերպել Իրաքի պատերազմի վետերանների պատվին:
Վերջին ինը տարում Իրաքում ծառայություն է անցել ավելի քանի մեկ միլիոն ամերիկացի զինծառայող, որոնցից ավելի քան 4500-ը զոհվել է, իսկ 30 հազ.-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
BBC-ի հաղորդմամբ` Օբամայի համար սա ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ ԱՄՆ-ի և Իրաքի միջև պատերազմն ավարտվել է հենց իր պաշտոնավարման ժամանակահատվածում:









