Ավերիչ տորնադո ԱՄՆ-ում. 13 զոհ (տեսանյութ)

10:29 • 01.03.12

ԱՄՆ-ի իշխանությունները փորձում են վերացնել Իլինոյս, Միսուրի և Կանզաս նահանգներում տեղի ունեցած հզոր տորնադոյի հետևանքները, տեղեկացնում է Fox News-ը:

Հաղորդվում է նվազագույնը 3 զոհի մասին: Ազգային օթեևութաբանական ծառայությունից հաղորդել են, որ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել Բրենսոն քաղաքում: Փոթորիկը տեղի է ունեցել գիշերը, ինչի պատճառով մարդիկ չեն լսել նախազգուշական ազդանշանները:

Իլլինոյսում փլուզվել է մոտ 300 տուն, ճանապարհներին արմատախիլ եղած ծառեր են, շուռ եկած մեքենաներ ու բեռնատարներ: Վնասվել են էլեկտրահաղորդման լարերը, մի շարք շրջաններ հոսանքազրկվել են:

Կանզասում տորնադոն վնասել է տներ, եկեղեցի, առնվազն 9 մարդ է վնասվածք ստացել: Կանզասում և Միսուրիում արտակարգ իրավիճակ է հայտարարված: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները: