ԱՄՆ–ում դատարանն արգելել է ծխախոտի տուփերին սարսափեցնող պատկերներ տպագրել

09:35 • 01.03.12

Վաշինգտոնի դաշնային դատարանը անօրինական է ճանաչել Սննդի և դեղորայքի վարչության (FDA) որոշումը, որը ծխախոտային ընկերություններին թույլատրում է ծխախոտի տուփերի վրա տեղադրել գրաֆիկական այնպիսի պատկերներ, որոնք կարտացոլեն ծխախատոի բացասական ազդեցությունը, գրում է Associated Press-ը:

Դատարանը վճռել է, որ իշխանության պահանջն անօրինական է, քանի որ այն հակասում է ԱՄՆ Սահմանադրությունում ամրագրված խոսքի ազատության իրավունքին:

Դատավորներն ընգծել են, որ իշխանությունը ծխելու դեմ պայքարի այլ լծակներ ունի, որոնց թվում են, օրինակ՝ հարկերի բարձրացումը, հակածխախոտային գովազդների ցուցադրումը:

FDA-ն գրաֆիկական պատկերների մասին որոշում կայացրել էր 2011 թ հունիսին: