Սարսափ ֆիլմերի ազդեցությունն ու հետևանքները (լուսանկարներ)

18:39 • 22.10.14

Սարսափ ժանրում նկարահանված ֆիլմերը դիտած անձինք տարբեր կերպ են արձագանքում դրանց։

 

Մի շարք տխրահռչակ դեպքեր են տեղի ունեցել անմիջապես սարսափ ֆիլմ դիտելուց հետո։ Դրանց ցուցակը ներկայացնում է creu.ru-ն։

Grave Encounters

фильм искатели могил

ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի ուսանողներին այնքան է տպավորել «Գերեզմաններ փնտրողները» ֆիլմը, որ նրանք որոշել են ինքնուրույն ֆիլմ նկարահանել ֆիլմի լքված հոգեբուժարանի մասին։ Ռիվերվյու կոչվող հիվանդանոցը գտնվում է Կոքուիթլամում (Կանադա)։ 2012-ի հունիսի 19-ին երիտասարդների խումբն ուղևորվել է այդ հիվանդանոց, որից հետո նրանց այլևս ոչ ոք չի տեսել։

 

Martyrs

Фильм мученицы

Martyrs ֆիլմը դիտելուց հետո, 15-ամյա Սիդնի Գարսիան խեղդամահ է արել իր փոքր քրոջը և փորձել է կտրել իր երակները, սակայն նրան հաջողվել է փրկել։ Ոստիկանությանը նա ասել է. «Այս աշխարհում բոլորը հրեշներ են, իսկ իմ քույրը նրանցից մեկն է»: Սիդնին 2 տարի անց է կացրել հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հաստատություններում, որտեղ կախվել է սավանից պատրաստած պարանով։ 

 

The Texas Chainsaw Massacre

The Texas Chainsaw Massacre ֆիլմը դիտելուց հետո ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Լա-Կրոս քաղաքի բնակիչ Էդվարդ Թեոդոր Հեյնը սպանել և մասնատել է 2 կնոջ (ևս երեք սպանություններ դեռ ապացուցված չեն)։ Գիշերը նա դուրս էր գալիս իր զոհերին որսալու։ Մինչ այսօր Հեյնը համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենասարսափելի մարդասպաններից մեկը։

 

The Poughkeepsie Tapes

Пленки из Пукипси

Անգլիայի Էսսեքսից գործազուրկ Ջոն Վուդն այնքան է տպավորվել The Poughkeepsie Tapes ֆիլմով, որ անասելի դաժանությամբ և տեսաձայնագրելով սպանել է 13 մարդու։ 2009-ին նրան մահապատժի են ենթարկել:

 

Sinister

Իսպանիայից 16-ամյա դպրոցական Սերխիո Դոմինգեսը Sinister ֆիլմը դիտելուց հետո չի կարողացել հանգիստ քնել։ Նրան տանջել են գիշերային մղձավանջները, և թվացել է, որ իրեն մշտապես հետևում են։ Արդյունքում նրա նյարդերը տեղի են տվել, և նա կախվել է իր տան ետնաբակում՝ այնպես՝ ինչպես ֆիլմում։

 

Այն, որ ֆիլմերը կարող են ազդեցություն ունենալ անձի հոգեկանի վրա՝ փաստ է, սակայն անհրաժեշտ է տարբերակել, որ խնդիրը ոչ թե ֆիլմերում է կամ դրանց ժանրում, այլ անձանց հոգեբանական պատրաստվածության և ֆիլմերին արձագանքելու անհատական մոտեցման մեջ։

 

Սարսափ ֆիլմերի ազդեցությունն ու հետևանքները (լուսանկարներ)