Դևիդ Քեմերոնը պատմել է, որ Օբաման իրեն «եղբայր» է անվանում․ ԶԼՄ-ներ

17:05 • 04.01.15

Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պատմել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և իր միջև ամուր հարաբերություններ են առաջացել, ինչպես հանրության առջև, այնպես էլ` միջանձնային առումով, քանի որ վերջինս իրեն «եղբայր» է անվանում: Այս մասին գրում է ria.ru-ն՝ Daily Mail-ին հղումով։

Նա ասել է, որ նրանք այնքան ջերմ հարաբերություններ ունեն, որ Օբաման իրեն դիմում է անգլերեն bro բառով, որը թարգմանաբար նշանակում է եղբայր։

Նշվում է, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի և Բարաք Օբամայի միջև հարաբերությունները այդքան էլ լավ չէին, քանի որ երկու քաղաքական գործիչների միջև մշտապես լարվածություն էր նկատվում։