Բոսթոնյան ահաբեկչի փաստաբաններին չի հաջողվել պաշտպանյալին ազատել մահապատժի սպառնալիքից

21:38 • 05.01.15

Բոսթոնի մարաթոնի ընթացքում 2013թ-ին ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող Ջոխար Ցարնաևի փաստաբաններին չի հաջողվել գործարք կնքել  ԱՄՆ-ի գլխավոր դատախազության  ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է CNN-ը:

Աղբյուրների պնդմամբ՝ պաշտպանության և մեղադրող կողմերը մի քանի ամիս շարունակ բանակցում էին: Քննարկվում էր տարբերակը, որ Ցարնաևն ընդունի հանցանքը և դատապարտվի ցմահ ազատազրկման, իսկ իշխանությունները մահապատիժ չեն պահանջի:

Սակայն բանակցությունները փակուղի են մտել, և ԱՄՆ- ի արդարադատության նախարարությունը չի համաձայնվել հրաժարվել հնարավոր մահապատժի վճռից: