Կանադայում վատ եղանակային պայմանների պատճառով 135,000 տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության

11:53 • 05.01.15

Արդեն ավելի քան 135,000 տնտեսություն Քվեբեկում, այդ թվում նաև` 50,000 տներ Մոնրեալում զրկվել են էլեկտրականությունից անձրևների և ձյան տեղումների պատճառով, որոնք սկսվել են տարածաշրջանում նախօրեին, հայտնում է rt.com-ը՝ ria.ru-ին հղումով։

Ձյան ծանրության տակ կոտրված ծառերը վնասել են էլեկտրամատակարարման գծերը։

Մոնրեալի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ժակ Ալեն Լավալլեն հայտնել է, որ քաղաքում աշխատում են ավելի քան 1 000 ձնահավաք մեքենաներ:

Նշվում է, որ Մոնրեալի մի շարք թռիչքներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել՝ եղանակային պայմանների պատճառով։