Ուկրաինացի հաքերները ուժայիններին հազարից ավելի գրոհայինների անձնական տեղեկություններ են փոխանցել
Ուկրաինական հաքերները գործողություն են իրականացրել և ստացել են 1 025 անջատողականների և ահաբեկիչների անձնական տվյալները, գրում է korrespondent.net-ը։
Այս մասին գրել է հաքեր Եվգենի Դոկուկինը իր Facebook-ի էջում։ Նրա խոսքերով՝ բոլոր տվյալները փոխացվել են Ուկրաինայի անվտանգության ծառայությանը։
Դոկուկինը ճշտել է, որ գրոհայինների անձնական տվյալները ներառում են լուսանկարներ, անուններ, ազգանուններ, հայրանուններ, հասցեներ, զորամասերի անուններ՝ ՌԴ զինծառայողների դեպքում և այլ տեղեկություններ։











