2015թ.-ը ԼՂ-ի հարցում պետք է խաղաղության տարի լինի. Ուորլիք

17:50 • 05.01.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Twitter-ի իր միկրոբլոգում 2015թ.-ի առաջին գրառումն է արել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:

Նա նշել է, որ 2015թ.-ը պետք է խաղաղության տարի լինի:

«2015-ը պետք է լինի ԼՂ հարցում խաղաղության և տևական համաձայնագրի տարին: Բռնության վերսկսումը հարցի լուծում չէ»,-գրել է ամերիկացի դիվանագետը:

Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ադրբեջանը դիվերսիա էր իրականացրել շփման գծում, ինչը կանխվել էր հայկական զորքերի կողմից: Միջադեպի հետևանքով կողմերը կորուստներ էին ունեցել: Հայկական կողմից զոհվել էր երկու, վիրավորվել՝ մեկ զինծառայող:

Այսօր ևս հաղորդվել է շփման գծում լարվածության շարունակման մասին: