Ավստրալիայում ջերմաստիճանը հասել է +45C-ի
Ավստրալիայում ռեկորդային շոգ է, որը չի դիտարկվել արդեն քառորդ դար, գրում է interfax.ru-ն։
Ինչպես հայտնել է BBC-ն՝ նախօրեին ավստրալական Պերտե քաղաքում օդի ջերմաստիճանը հասել է +44,4C աստիճանի: Այսպիսի աննախադեպ շոգ չէր գրանցվել սկսած 1910-ից։
Ինչպես հայտնում են ավստրալացի օդերևութաբանները, նախորդ տարին առանձնանում էր զով օրերի քանակի կտրուկ կրճատմամբ և պարբերաբար կրկնվող սաստիկ տապով։
Միջին ջերմաստիճանը տարվա ընթացքում բարձր էր սովորականից 0,91C -ով։










