Ռիո Դե Ժանեյրոյում գնացքների բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 130-ի

12:02 • 06.01.15

Ռիո Դե Ժանեյրոյում գնացքների բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 130-ի, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ:

Դեպքը տեղի է ունեցել Մեսքիտա քաղաքում: Գնացքներից մեկը կանգնել է կայարանում, այդ ժամանակ մեկ այլ գնացք հարվածել է նրան ետևից: