Ադրբեջանական զինուժի գործողությունների հետևանքով շփման գծում 2 պայմանագրային զինծառայող է զոհվել

12:42 • 06.01.15

Tert.am-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը նույնպես կորուստներ է ունեցել:

Շփման գծում զոհվել է  արցախցի երկու պայմանագրային զինծառայող:

Հիշեցնենք, որ ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ ավելի վաղ՝ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն. հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել էին 2 ՊԲ զինծառայողներ: